Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2020-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Պահպանության իրավունքը

գործել է մինչև 2020-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պահպանության իրավունքը

1. Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը կարող են գրանցվել, եթե՝

1) դրանք համապատասխանում են սույն օրենքի 8-րդ հոդվածի կամ համապատասխան դեպքում՝ 9-րդ հոդվածի, ինչպես նաև 11-րդ հոդվածի դրույթներին, և պահպանության տրամադրումը ենթակա չէ մերժման 10-րդ հոդվածի դրույթների համաձայն.

2) գրանցման ներկայացված հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին։

2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի միայն խումբը, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեություն, և այդ գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքը համապատասխանում է սույն օրենքի 8-րդ կամ 9-րդ հոդվածների պահանջներին։

3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին՝

1) կարող է հավասարեցվել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե հայտ ներկայացնելու թվականի դրությամբ նա միակ անձն է, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեությունը.

2) կարող են միանալ նաև այլ շահագրգիռ անձինք։

4. Խումբը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցման հայտ ներկայացնել միայն այն ապրանքների համար, որոնք ինքն է արտադրում կամ արդյունահանում։

5. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքը համատեղ պատկանում է այն անձանց, որոնք տվյալ ապրանքներն արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պատրաստում են համապատասխան աշխարհագրական գոտում՝ պահպանելով տեխնիկական հատկորոշումների դրույթները։

6. Համապատասխան աշխարհագրական գոտում գտնվող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների դրույթների համաձայն արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պատրաստում է ապրանք, կարող է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ դրա օգտագործման իրավունքն ստանալու համար։

7. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն առաջին անգամ է առևտրային շրջանառության մեջ դնում երաշխավորված ավանդական արտադրանք, նույնիսկ եթե խմբի անդամ է, պարտավոր է այդ մասին նախապես գրավոր ծանուցել սույն օրենքի 37-րդ հոդվածում նշված իրավասու մարմիններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։