Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Երաշխավորված ավանդական արտադրանքի պաշտպանությունը
Հոդված 15. Երաշխավորված ավանդական արտադրանքի պաշտպանությունը
1. Սույն օրենքի համաձայն` գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքը պաշտպանվում է՝
1) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել, հատկապես այնպիսի գործողություններից, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանք է.
2) գրանցված անվանման ցանկացած նմանակումից, որը վերապահված է սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
2. Արգելվում է առևտրում օգտագործել ապրանքների անվանումներ, որոնք կարելի է շփոթել սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցված անվանումների հետ։
3. Արգելվում է «Երաշխավորված ավանդական արտադրանք» կամ դրան համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։