Հոդված 39. Նշումների, նշանների և խորհրդանշանների կիրառումը
Հոդված 39. Նշումների, նշանների և խորհրդանշանների կիրառումը
1. Սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կարող է օգտագործվել միայն տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց կողմից։
2. Հայաստանի Հանրապետությունից ծագած և սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կրող անվանումներով ապրանքները շուկայական շրջանառության մեջ կարող են դրվել «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ համապատասխան դեպքում «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների և (կամ) կառավարության հաստատած ազգային խորհրդանշանների կիրառմամբ։
3. Այլ երկրներում արտադրված և սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կրող անվանումներով ապրանքները շուկայական շրջանառության մեջ նույնպես կարող են դրվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշումների կիրառմամբ։
4. Արտադրանքի պիտակների վրա, ուղեկցող փաստաթղթերում կամ գովազդում երաշխավորված ավանդական արտադրանքին հղում կատարելու իրավունք ունեն միայն այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական հատկորոշումները:
5. Եթե հղում է կատարվում երաշխավորված ավանդական արտադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքի պիտակի վրա կարող է դրվել «Պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանք» նշումը և (կամ) կառավարության հաստատած ազգային խորհրդանշանը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նշումները համապատասխանաբար կիրառելի են նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս արտադրված երաշխավորված ավանդական արտադրանքի համար: