Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2020-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 23. Հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննությունը

գործել է մինչև 2020-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննությունը

1. Հայտն ստանալու թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն անցկացնում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության փորձաքննություն՝ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար։

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայտի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) հայտը համապատասխանում է ներկայացման թվականի դրությամբ սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը, սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, սահմանում է հայտի ներկայացման թվականը.

2) հայտը չի համապատասխանում ներկայացման թվականի դրությամբ սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին և նրան առաջարկում է ծանուցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կատարել պահանջվող ուղղումները։

3. Եթե հայտատուն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝

1) սահմանված ժամկետում ուղղում է հայտնաբերված անճշտությունները, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է անճշտությունների ուղղման թվականով.

2) սահմանված ժամկետում չի ուղղում հայտնաբերված անճշտությունները, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին տասնօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն։

4. Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտի տվյալները մուտքագրում է համապատասխանաբար աշխարհագրական նշումների հայտերի հիմնապաշար կամ ծագման տեղանունների հայտերի հիմնապաշար կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի հիմնապաշար:

5. Հայտի ներկայացման թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը փորձաքննություն է անցկացնում հետևյալ հիմքերով՝

1) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տեխնիկական հատկորոշումներին հայտի համապատասխանության.

3) սույն օրենքով և կառավարության սահմանած պահանջներին հայտին կցված փաստաթղթերի համապատասխանության.

4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության։

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը՝

1) համապատասխանում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ըստ էության փորձաքննության անցկացման մասին և այդ մասին ծանուցում է հայտատուին՝ նշելով նաև հայտի ներկայացման թվականը.

2) չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին և առաջարկում եռամսյա ժամկետում ուղղել դրանք։

7. Եթե սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն ծանուցման արդյունքում հայտատուն սահմանված ժամկետում չի ուղղում անճշտությունները կամ դիմում չի ներկայացնում սահմանված ժամկետի երկարաձգման մասին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։

(23-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։