Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2020-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 43. Գրանցումը չեղյալ ճանաչելը, պահպանությունը դադարեցնելը և օգտագործման իրավունքից զրկելը

գործել է մինչև 2020-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 43. Գրանցումը չեղյալ ճանաչելը, պահպանությունը դադարեցնելը և օգտագործման իրավունքից զրկելը

1. Եթե սույն օրենքի 37-րդ կամ 38-րդ հոդվածների համաձայն իրականացված վերահսկողության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական հատկորոշումներն այլևս չեն պահպանվում սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն կրող ապրանքի կամ երաշխավորված ավանդական արտադրանքի համար, ապա գնահատման մարմինն սկսում է պահպանությունը չեղյալ ճանաչելու, դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում անվանման կամ նշման օգտագործման իրավունքից զրկելու գործընթաց։

2. Ցանկացած օրինական շահ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դիմել դատարան՝ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն անվավեր ճանաչելու կամ պահպանությունը դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում անվանման կամ նշման օգտագործման իրավունքից զրկելու համար։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis) կիրառվում են սպառողների կամ արտադրողների իրավունքների պաշտպանության միավորումների նկատմամբ, պայմանով, որ դրանք հիմնադրված են առնվազն վեց ամիս առաջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։