Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 20. Հայտի ներկայացման թվականը
Հոդված 20. Հայտի ներկայացման թվականը
1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի ներկայացման թվականը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու թվականով, պայմանով, որ այն ներառում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին (հաշվի առնելով 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները) կամ համապատասխան դեպքում՝ 4-րդ մասով, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված բոլոր տարրերը։