Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Հայտերի վերաբերյալ որոշումների բողոքարկումը
Հոդված 31. Հայտերի վերաբերյալ որոշումների բողոքարկումը
1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ ցանկացած որոշում կողմերը կարող են վիճարկել դրա ստացման օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, կամ դրանց գրանցման մասին տեղեկություն ունեցող երրորդ անձանց կողմից՝ որոշումն ընդունելու թվականի և գրանցելու թվականի միջև ընկած ժամանակահատվածում։
2. Բողոքը ներկայացվում է բողոքարկման խորհուրդ գրավոր և պետք է լինի հիմնավորված։ Այն համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում։