Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 13. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Արտոնագրատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել առանց թույլտվության օգտագործելու արտոնագրով պահպանվող սելեկցիոն նվաճումը, ինչպես նաև օգտագործելու դա իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները: Յուրաքանչյուր անձ արտոնագրատիրոջից կարող է լիցենզային պայմանագրով ստանալ թույլտվություն` սելեկցիոն նվաճման նկատմամբ հետևյալ գործողություններն իրականացնելու համար.

ա) արտադրություն և վերարտադրություն.

բ) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-233-Ն)

գ) վաճառքի առաջարկություն.

դ) վաճառք կամ այլ եղանակներով իրացում.

ե) Հայաստանի Հանրապետությունից արտահանում.

զ) Հայաստանի Հանրապետություն ներմուծում.

է) նշված նպատակներով պահեստավորում:

2. (մասն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-233-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ արտոնագրատիրոջ թույլտվությունը նաև այն ցեղի տոհմանյութի համար, որոնք`

ա) էապես ժառանգում են պահպանվող ելակետային ցեղի հատկանիշները, եթե այդ պահպանվող ցեղն այլ սելեկցիոն նվաճումների հատկանիշներն էապես ժառանգող սելեկցիոն նվաճում չէ.

բ) ակնհայտորեն չեն տարբերվում պահպանվող ցեղից.

գ) պահանջում են պահպանվող ցեղի բազմակի օգտագործում:

4. Պահպանվող (ելակետային) սելեկցիոն նվաճման հատկանիշներից էապես ժառանգող սելեկցիոն նվաճում է համարվում այն սելեկցիոն նվաճումը, որը ելակետայինից ակնհայտ տարբերության դեպքում`

ա) ժառանգում է ելակետային սելեկցիոն նվաճման կամ էական հատկանիշները ժառանգած այլ սելեկցիոն նվաճման առավել էական հատկանիշները` պահպանելով ելակետային սելեկցիոն նվաճման գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունն արտահայտող (բնորոշ) հիմնական հատկանիշները.

բ) համապատասխանում է ելակետային սելեկցիոն նվաճման գենոտիպին կամ գենոտիպերի համակցությանը, բացառությամբ այն շեղումների, որոնք առաջացել են այնպիսի մեթոդների կիրառության հետևանքով, ինչպիսիք են ելակետային ցեղից մակածված ձևափոխության (մուտանտի) կամ սոմակլոնային տարբերակի ընտրությունը, հետադարձ տրամախաչումը, գենային ինժեներիան:

(13-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։