Հոդված 17. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼԸ
Հոդված 17. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼԸ
1. Սելեկցիոն նվաճման օգտագործումը կարգավորվում է լիցենզային (բացառիկ, հասարակ, բաց և հարկադրական) պայմանագրերով:
2. Լիազորված մարմնում չգրանցված լիցենզային պայմանագրերն անվավեր են: Լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բացառիկ լիցենզիայի դեպքում սելեկցիոն նվաճման օգտագործման բացառիկ իրավունքը փոխանցվում է լիցենզային պայմանագրով նախատեսված սահմաններում, ընդ որում, լիցենզատուն պահպանում է սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:
4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունքը փոխանցելով լիցենզառուին, պահպանում է արտոնագրից բխող բոլոր իրավունքները, այդ թվում` նաև երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:
5. Բաց լիցենզիայի դեպքում արտոնագրատերը կարող է դիմել լիազորված մարմնի պաշտոնական տեղեկագրում սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով: Բացի լիցենզիա ձեռք բերելու ցանկություն հայտնած անձը պարտավոր է արտոնագրատիրոջ հետ կնքել պայմանագիր` վճարումների մասին:
6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հասարակության շահերից ելնելով կամ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պետության կողմից ոչ առևտրային օգտագործման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանց արտոնագրատիրոջ համաձայնության իրավասու է օգտագործել կամ լիազորել երրորդ անձանց` օգտագործելու սելեկցիոն նվաճումը` դրա մասին տասն օրվա ընթացքում իրազեկ պահելով արտոնագրատիրոջը և ապահովելով նրան համարժեք դրամական փոխհատուցում` նկատի ունենալով յուրաքանչյուր դեպքի հանգամանքները և հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:
7. Հարկադրական լիցենզիա տրամադրելու պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
8. Հարկադրական լիցենզիան կարող է լինել միայն հասարակ (ոչ բացառիկ) և, կախված դրա նպատակից, տրվում է որոշակի ժամկետով և պայմաններով: Այդ ժամկետը կարող է երկարաձգվել, եթե շարունակում են գործել այն պայմանները, որոնց հիման վրա տրվել է հարկադրական լիցենզիան: Հարկադրական լիցենզիան անվավեր է ճանաչվում, եթե լիցենզառուն խախտում է այն պայմանները, որոնց հիման վրա տրվել է հարկադրական լիցենզիան:
9. Լիցենզային պայմանագրերի հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով: