Հոդված 18. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 18. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սելեկցիոն նվաճման իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`
ա) լիազորված մարմինը որոշում է կայացրել արտոնագիր տալը մերժելու մասին.
բ) հայտատուն հետ է կանչել հայտը, կամ արտոնագրատերը գրավոր ձևով հրաժարվել է արտոնագրից.
գ) եթե պարզվել է, որ իրավական պահպանությունը տրվել է`
գա) անձի, որն այդ իրավունքը չունի.
գբ) գլխավորապես սելեկցիոների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, և «տարբերիչ առանձնահատկություն», «միատարրություն» և «կայունություն» չափանիշները չեն կատարվել իրավական պահպանությունը տալու պահին.
դ) (կետն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-145-Ն)
ե) ցեղի անվանումը չեղյալ է համարվել իրավական պահպանություն ստանալուց հետո, իսկ հայտատուն կամ արտոնագրատերը չի առաջարկել համապատասխան անվանում:
2. Սելեկցիոն նվաճման իրավունքի պահպանությունը չի կարող վաղաժամկետ դադարեցվել սույն օրենքում սահմանված պատճառներից տարբերվող այլ պատճառներով:
(18-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-145-Ն, 08.12.17 ՀՕ-233-Ն)