Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 6. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՈՒՄԸ

1. Սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու հայտը (այսուհետ` հայտ) լիազորված մարմին է ներկայացնում սելեկցիոները:

2. Հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:

3. Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում ազգային հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ միասին, իսկ օտարերկրյա հայտատուն` հայտը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4. Հայտը պետք է վերաբերի մեկ սելեկցիոն նվաճման:

5. Սելեկցիոն նվաճման հայտը պետք է պարունակի`

ա) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են սելեկցիոն նվաճման անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) սելեկցիոն նվաճման նկարագրությունը:

6. (մասն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-145-Ն)

7. Սելեկցիոն նվաճման հայտի փաստաթղթերի ձևերի նկատմամբ պահանջները, այդ թվում՝ դիմումի ձևը, սահմանում է լիազորված մարմինը.

8. Հայտը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.09.16 ՀՕ-145-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։