Հոդված 1
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է մարդու արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի և անվտանգության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքով սահմանվում են`
1) մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման հիմնական սկզբունքները.
2) մարդու արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման հիմնական սկզբունքները.
3) դոնորների, ռեցիպիենտների, բժշկական կազմակերպությունների և ոլորտի այլ կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները.
4) մարդու արյան կամ դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները:
3. Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում մարդու արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկությունները:
(1-ին հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)