Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26.

Դոնորին տրվող արտոնությունները

1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

2. Կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով արյան դոնորներին արյունատվությունից առաջ և հետո պարտադիր տրամադրվում է սնունդ, իսկ փոխհատուցվող արյան դոնորներին՝ համապատասխանաբար նաև դրամական փոխհատուցում:

2․1. Դոնորը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բոնուսների կիրառման կարգին համապատասխան, իրավունք ունի ստանալու ապահովագրավճարի բոնուսներ, եթե դոնորը, օրենքին համապատասխան, հանդիսանում է ապահովագրված անձ: Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում սահմանված բոնուսների կիրառման համար հիմք հանդիսացող արյան դոնորության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը։

3. Օրենքով կարող են սահմանվել դոնորին տրվող այլ արտոնություններ:

(26-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն, լրաց. 17.12.25 ՀՕ-463-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։