Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները

1. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են`

1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) արյան ազգային ծրագրի մշակումը և ներկայացումը կառավարության հաստատմանը.

3) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-165-Ն)

4) փոխներարկման համար անհրաժեշտ քանակության արյան և դրա բաղադրամասերի պլանավորումը, ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.

5) դոնորի կողմից արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու հաճախականության հաստատումը.

6) դոնորության համար հակացուցումների ցանկի հաստատումը.

7) դոնորի իմունացման կարգի հաստատումը.

8) դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևերի հաստատումը.

9) դոնորի բժշկական հետազոտությունների ցանկի և հետազոտությունների իրականացման կարգի հաստատումը.

10) արյան և դրա բաղադրամասերի, արյան նմուշի հետազոտության ցանկի և հետազոտությունների կարգի հաստատումը.

11) փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.

12) արյան և դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական փաստաթղթերի ձևերի ու դրանց լրացման կարգերի հաստատումը.

13) արյան և դրա բաղադրամասերի պաշարների հավաքման և պահպանման կարգի հաստատումը.

14) արյան ռեեստրի վարումը.

15) արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը.

16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.

17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը.

18) արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգի հաստատումը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։