Գլուխ 6 · (գլուխը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)
Հոդված 23.4. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը
Հոդված 23.4. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը
1. Կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության դեպքում վարույթ հարուցողը առիթը ծագելու պահից երկու ամսվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին:
2. Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված և կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած անձին: