Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · (գլուխը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

Հոդված 23.7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի կողմից հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 23.7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի կողմից հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կարճում է հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`

1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը.

2) հիմնավորված չէ հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.

3) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.

4) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով հաշտարարի որակավորումը դադարեցվել է.

5) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.

6) անցել են սույն օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները:

2. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցած անձին և հաշտարարին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։