Հոդված 11.1. Պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները
Հոդված 11.1. Պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները
1. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարության մասնակիցները պարտավոր են մասնակցել հաշտարարությանը, լսել հաշտարարի կողմից ներկայացվող տեղեկատվությունը սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված հարցերի վերաբերյալ:
2. Մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ օրենքով նախատեսված լինելու դեպքում անձը կարող է դատարան դիմել հաշտարարությունն ավարտվելու պահից:
3. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, և կողմերի միջև առկա չէ փոխադարձ համաձայնություն հաշտարարի թեկնածության վերաբերյալ, ապա հաշտարարին նշանակում է արդարադատության նախարարությունը՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա: Հաշտարարների ցանկում որպես տվյալ գործով հաշտարար նշանակվելու իրավունք ունեցող համապատասխան հաշտարարի թեկնածուի բացակայության դեպքում անձը կարող է դիմել դատարան` անկախ նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարությունն իրականացված լինելու փաստից, որի դեպքում հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ թույլատրելի ապացույց է համարվում արդարադատության նախարարության տված տեղեկանքը, որը պարունակում է պարտադիր նշում հաշտարարի նշանակման անհնարինության պատճառների վերաբերյալ։
(11.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)