Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21.5. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 21.5. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը

1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որևէ նշում չի կատարում:

3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել՝

1) առավելագույնը այնքան թեկնածուի, որքան կազմում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է.

2) առավելագույնը մեկ թեկնածուի, եթե ընտրվելու է մեկ անդամ:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր, և հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:

(21.5-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։