Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Հաշտարարի վարքագծի կանոնները

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հաշտարարի վարքագծի կանոնները

1. Հաշտարարի վարքագծի կանոնների նպատակն է հաշտարարի կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել հաշտարարի անկախության և անաչառության ապահովմանը, ինչպես նաև հաշտարարի հեղինակության բարձրացմանը և հաշտարարության նկատմամբ վստահության ձևավորմանը:

2. Հաշտարարը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ կանոններով.

1) բացահայտել կողմերին սույն օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մասին.

2) ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ.

3) պահպանել հաշտարարության գաղտնիությունը.

4) հաշտարարությունն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում.

5) հաշտարարության կողմի՝ ընտանեկան բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:

2.1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված` համապատասխանաբար առանձնացված կամ հատուկ ցանկերում ընդգրկված հաշտարարները կարող են առանց հարգելի պատճառի առկայության հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում երեք անգամ։

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է իր անդամների վարքագծի կանոնները, որոնք առնվազն պետք է ներառեն սույն հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով նախատեսված կանոնները:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։