Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 15. Բաժնեմասի օտարման պայմանագիրը

գործել է մինչև 2002-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 15. Բաժնեմասի օտարման պայմանագիրը

1. Բաժնեմասի օտարումը պետք է իրականացվի պարզ գրավոր ձևով ձևակերպված պայմանագրով, եթե դրա նոտարական կարգով վավերացման պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ:

2. Բաժնեմասի օտարման պայմանագրի` սույն հոդվածով և ընկերության կանոնադրությամբ սահմանված ձևը չպահպանելը բերում է նրա անվավերությանը:

3. Ընկերությունը պետք է գրավոր կերպով տեղեկացվի բաժնեմասի օտարման մասին` օտարման փաստը հաստատող ապացույցների ներկայացման հետ միասին: Բաժնեմասի օտարման պայմանագիրն ուժի մեջ է մտնում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` ընկերության մասնակիցների գրանցամատյանում դրանց գրանցման պահից: Բաժնեմասը ձեռք բերողին փոխանցվում են ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։