Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 15. Բաժնեմասի օտարման պայմանագիրը
Հոդված 15. Բաժնեմասի օտարման պայմանագիրը
1. Բաժնեմասի օտարումը պետք է իրականացվի պարզ գրավոր ձևով ձևակերպված պայմանագրով, եթե դրա նոտարական կարգով վավերացման պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ:
2. Բաժնեմասի օտարման պայմանագրի` սույն հոդվածով և ընկերության կանոնադրությամբ սահմանված ձևը չպահպանելը բերում է նրա անվավերությանը:
3. Ընկերությունը պետք է գրավոր կերպով տեղեկացվի բաժնեմասի օտարման մասին` օտարման փաստը հաստատող ապացույցների ներկայացման հետ միասին: Բաժնեմասը ձեռք բերողին փոխանցվում են ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները:
(15-րդ հոդվածը փոփ. 04.11.02 ՀՕ-455-Ն)