Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 20 · ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Հոդված 139. Խնամատար ընտանիքում դաստիարակության հանձնված երեխան (երեխաները)

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 139. Խնամատար ընտանիքում դաստիարակության հանձնված երեխան (երեխաները)

1. Խնամատար ընտանիքին դաստիարակության համար հանձնվում է առանց ծնողական խնամքի մնացած (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող) երեխան (երեխաները)։

Խնամատար ընտանիքին դաստիարակության չեն կարող հանձնվել սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխաները, եթե խնամատար ընտանիքը հակառակը չի պնդում:

2. Խնամատար ընտանիքին հանձնելու համար երեխայի (երեխաների) նախնական ընտրությունն իրականացնում են երեխային (երեխաներին) դաստիարակության համար ընտանիք ընդունել ցանկացող անձինք՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությամբ։

Արգելվում է եղբայրներին ու քույրերին առանձին խնամատար ընտանիքներ հանձնելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա բխում է նրանց շահերից։

3. Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիք հանձնելն իրականացվում է՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

4. Խնամատար ընտանիք հանձնված երեխան (երեխաները) պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի նկատմամբ իրավունքը, ինչպես նաև բնակելի տարածության սեփականության, օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։

Խնամատար ընտանիք հանձնված երեխան (երեխաները) ձեռք է բերում նաև սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները։

5. Խնամատար ընտանիքին դաստիարակության հանձնված երեխայի որդեգրումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը դադարում է որդեգրման պահից:

(139-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։