Հոդված 99. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ աշխատանքի վայրը փոխելու մասին հաղորդելու պարտականությունը
Հոդված 99. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ աշխատանքի վայրը փոխելու մասին հաղորդելու պարտականությունը
1. Դատարանի վճռի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կատարող կազմակերպության վարչակազմը պարտավոր է եռօրյա ժամկետում ալիմենտ բռնագանձելու մասին վճռի կատարման վայրի դատական ակտերի հարկադիր կատարողին և ալիմենտ ստացողին հաղորդել ալիմենտ վճարելու պարտավոր անձի աշխատանքից ազատվելու, ինչպես նաև նրա աշխատանքի նոր վայրի կամ բնակության վայրի մասին, եթե դրանք իրեն հայտնի են։
2. Ալիմենտ վճարելու պարտավոր անձը պետք է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում դատական ակտերի հարկադիր կատարողին և ալիմենտ ստացողին հաղորդի աշխատանքի վայրի կամ բնակության վայրի փոփոխման մասին, իսկ երեխաներին ալիմենտ վճարելիս՝ նաև լրացուցիչ վաստակ և (կամ) այլ եկամուտ ունենալու մասին։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկություններն անհարգելի պատճառով չհաղորդելու դեպքում դրանում մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։