Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 9 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը

1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։

2. Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ գտնվող անձանցից, ապա երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը, եթե այլ բան չի ապացուցվել: Երեխայի մոր ամուսնու հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։

Եթե երեխան ծնվել է ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ապա երեխայի հայրությունը որոշվում է մոր դիմումի հիման վրա:

3. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչվելու կամ բնակության վայրը որոշելու անհնարինության կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։

Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ երեխայի ծնվելուց հետո հայրությունը որոշելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին նման դիմում կարող են ներկայացնել մոր հղիության ընթացքում։ Այդ դեպքում երեխայի ծնողների մասին գրառումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո։

4. Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։