Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 12 · ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 68. Երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 68. Երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները

1. Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։

Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։

Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ սույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան։

2. Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։