Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 146. Ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 146. Ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները

1. Ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր, իսկ համատեղ բնակության վայրը չլինելու դեպքում՝ այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են վերջին համատեղ բնակության վայր։ Համատեղ բնակության վայր չունեցող ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

2. Ընդհանուր քաղաքացիություն կամ համատեղ բնակության վայր չունեցող ամուսիններն ամուսնական պայմանագիր կամ մեկը մյուսին ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելիս կարող են ընտրել ամուսնական պայմանագրով կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները որոշելու համար կիրառման ենթակա օրենսդրությունը։ Եթե ամուսինները չեն ընտրել կիրառման ենթակա օրենսդրությունը, ապա ամուսնական պայմանագրի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։