Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը

1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա ծնողների գրավոր համաձայնությունը։ Անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը։

Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը պետք է արտահայտվի դիմումով` հաստատված նոտարական կարգով կամ այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխան, ինչպես նաև համաձայնությունը կարող է արտահայտվել անմիջականորեն դատարանում որդեգրման վարույթի ժամանակ։

2. Ծնողները կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ծնողները կարող են համաձայնություն տալ երեխային որդեգրելու որոշակի անձի կողմից կամ առանց նշելու որոշակի անձի։ Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:

(118-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։