Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները
Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները
1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
2. Որոշման մեջ պետք է նշվեն`
1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը և անունը.
3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.
4) քննվող հարցը.
5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.
6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.
7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:
3. Հարկադիր կատարողը որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններին:
4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները: