Գլուխ 10 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 72. Պատասխանատվությունը հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար
Հոդված 72. Պատասխանատվությունը հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար
1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից առանց հարգելի պատճառների հարկադիր կատարողի որոշումը չկատարելու դեպքում հարկադիր կատարողը քաղաքացիներին տուգանում է նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց` մինչև 200-ապատիկի չափով և նրանց համար նշանակում է կատարման նոր ժամկետ:
2. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը կրկին անգամ առանց հարգելի պատճառի չկատարելու կամ դրա կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնում դատախազություն` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: