Հոդված 68. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը
Հոդված 68. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը
1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից:
2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ինչպես նաև ավարտվել է պարտապանի գույքի անբավարար լինելու կամ բացակայության հետևանքով, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերն արվում են պետական բյուջեի հաշվին:
3. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որը առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից:
4. Ծախսերը բռնագանձելու և դրանք պետական բյուջեի միջոցների հաշվին փոխանցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: