Գլուխ 11 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 75. Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի ճանաչումը և կատարումը
Հոդված 75. Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի ճանաչումը և կատարումը
1. Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կատարվում են, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:
2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի կատարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով և սույն օրենքով:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: