Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 31. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելը

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 31. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելը

1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։