Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
1. Պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:
2. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզումն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը:
3. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզումը կարող են իրականացնել նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):