Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 65. Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 65. Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

1. Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է:

2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա և ժամանակի մասին: Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ կատարողական թերթը կատարելու համար:

3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն:

4. Պարտապանի կողմից պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողը կատարում է կատարողական գործողություններ և պարտապանի նկատմամբ կիրառում սույն օրենքի 72 հոդվածով նախատեսված տուգանքներն ու մյուս միջոցները:

5. Կատարողական թերթը համարվում է կատարված, եթե ապահովվել է պահանջատիրոջ կողմից բնակելի տարածության ամենօրյա և անարգել օգտագործումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։