Հոդված 11. Հիմնադրամի հիմնադրումը կտակի հիման վրա
Հոդված 11. Հիմնադրամի հիմնադրումը կտակի հիման վրա
1. Հիմնադրամը կարող է հիմնադրվել կտակի հիման վրա:
Եթե հիմնադրամը հիմնադրվում է կտակի հիման վրա, ապա հիմնադրման մասին որոշումը` ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, կայացնում է կտակակատարը: Այդ դեպքում որոշումը, բացի սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններից, պետք է պարունակի կտակակատարի և կտակարարի անունը, ազգանունը, ինչպես նաև կտակակատարի անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ:
2. Նոտարի կողմից կտակակատարին տրվող ժառանգության իրավունքի վկայագրում նշվում է կտակարարի անունից հիմնադրամը մեկամսյա ժամկետում գրանցելու պարտականության մասին, եթե կտակով այլ ժամկետ նախատեսված չէ: Եթե կտակակատարը խուսափում է կտակից բխող իր պարտականությունների կատարումից, ապա շահագրգիռ անձանց պահանջով դատարանը նշանակում է նոր կտակակատար:
3. Եթե կտակում նշված չէ կտակակատարի մասին, ապա նրան նշանակում է դատարանը՝ շահագրգիռ անձանց պահանջով: