Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 12. Հիմնադրամի հիմնադիրները

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հիմնադրամի հիմնադիրները

1. Հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամում օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքում հիմնադրամի հիմնադիր է համարվում կտակարարը:

3. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

4. Հիմնադրամի հիմնադիրներ չեն կարող լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

5. Հիմնադիրները (հիմնադիրը) պատասխանատվություն չեն (չի) կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների (հիմնադրի) պարտավորությունների համար:

6. Հիմնադրամի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Հիմնադրամը պատասխանատվություն է կրում իր ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե նրա ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում հիմնադիր ժողովում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։