Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 24. Հոգաբարձուների խորհրդի որոշումները

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հոգաբարձուների խորհրդի որոշումները

1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով և հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում) որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։