Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Հիմնադրամը պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել:
Իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:
3. Անօրինական գործունեություն ծավալելու համար հիմնադրամը և նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: