Գլուխ 3 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 10. Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը
Հոդված 10. Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը
1. Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական խնդիրները, ի թիվս այլ սուբյեկտների, անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնողական ու վերադարձման աշխատանքներին իր իրավասության սահմաններում աջակցելն է և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքների անդամների ու շահառուների, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ մշտական կապ պահպանելը:
2. Հանձնաժողովն ստեղծվում, դրա կազմը և աշխատակարգը հաստատվում են վարչապետի որոշմամբ: