Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 18. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի պահանջները տարածվում են նաև 1991 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում:
4. Սույն օրենքով նախատեսված Ռեեստրն ստեղծվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված ժամկետում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-86-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: