Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Միջազգային համագործակցությունն անհայտ կորած անձանց հետախուզման շրջանակներում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Միջազգային համագործակցությունն անհայտ կորած անձանց հետախուզման շրջանակներում

1. Անհայտ կորած անձանց հետախուզումն իրականացնելիս համապատասխան մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնց կանոնադրական խնդիրների շարքին է դասվում անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում ներպետական մարմիններին աջակցությունն անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքներն ու պատճառները, գտնվելու վայրը պարզելու, նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նպատակով:

2. Լիազոր մարմինն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին կարող է տրամադրել և դրանցից ստանալ անհայտ կորած անձանց հետախուզման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի պահանջների պահպանմամբ, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը:

3. Անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նշված մարմինների միջև սահմանվել է տեղեկատվության հասանելիության այնպիսի ռեժիմ, որն անհնար է դարձնում տեղեկատվության բացահայտումն այլ նպատակների համար կամ դրա հրապարակման ցանկացած այլ եղանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։