Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ

Հոդված 14. Անհայտ կորած անձանց հետախուզումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անհայտ կորած անձանց հետախուզումը

1. Անհայտ կորած անձի հետախուզմանը նպաստող տեղեկատվություն ստանալու նպատակով Լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական մարմիններ, համայնքի ղեկավարին, միջազգային մարդասիրական կազմակերպություններ, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության:

2. Պետական մարմինները, համայնքի ղեկավարը պարտավոր են հարցումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Լիազոր մարմնին գրավոր տեղեկացնել դրա ուսումնասիրման արդյունքների մասին:

3. Եթե տեղեկատվություն ստանալու մասին Լիազոր մարմնի հարցումն օբյեկտիվ պատճառներով չի կարող ուսումնասիրվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ապա համապատասխան մարմինը, որն ստացել է հարցումը, պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել Լիազոր մարմնին՝ նշելով այն պատճառները, որոնք անհնար են դարձնում տեղեկատվության տրամադրումը սահմանված ժամկետում, և հարցումն ուսումնասիրել այն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

4. Հարցումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում ուսումնասիրելու անհնարինության դեպքում համապատասխան մարմինը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այնպիսի տեղեկատվություն ստանալու նպատակով, որը կարող է նպաստել անհայտ կորած անձի հետախուզմանը, և առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել Լիազոր մարմին:

5. Պետական մարմինները շահագրգիռ կազմակերպությունների, հաստատությունների, քաղաքացիների՝ անձի (դիակի) հետախուզման (նույնականացման) վիճակի մասին հարցումներին պատասխանելիս չեն հաղորդում քննչական (հետախուզական) գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքները, չեն բացահայտում հետախուզական աշխատանքի, օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդներն ու եղանակները:

6. Լիազոր մարմինը պետական մարմիններին, համայնքի ղեկավարին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ուղղված հարցումների պատասխաններն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ամփոփում է ստացված տեղեկատվությունը՝ անհայտ կորած անձի հետախուզմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար, որի մասին տեղեկացնում է դիմողին:

7. Լիազոր մարմինն իրականացնում է մշտադիտարկում անհայտ կորած անձի հետախուզմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ, որի շրջանակներում իրավունք ունի իրավասու մարմիններից պահանջելու այդ միջոցառումների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանց անցկացման ցանկացած փուլում:

8. Անհայտ կորած անձանց հետախուզման նպատակով Լիազոր մարմինն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։