Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ) ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Հոդված 16. Անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) հետախուզումը և արտաշիրմումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) հետախուզումը և արտաշիրմումը

1. Անհայտ կորած անձի մահվան փաստի հաստատման դեպքում Լիազոր մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նրա մարմինը հետախուզելու, արտաշիրմելու և անձնական իրերը գործին կցելու համար:

2. Լիազոր մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մահացածների մարմինների (մասունքների) նկատմամբ հարգալից և արժանապատիվ վերաբերմունք ապահովելու համար: Մարմինը (մասունքները) նույնականացվելուց հետո հանձնվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնած ընտանիքի անդամներին կամ անհատական նշումով հուղարկավորվում է օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե նույնականացված անձը հանդիսանում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքի իմաստով՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված անձ, ապա նրա հուղարկավորումը (վերահուղարկավորումը) իրականացվում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքին համապատասխան։ Մյուս դեպքերում մարմնի (մասունքների) հուղարկավորումը (վերահուղարկավորումը) իրականացվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Մարմնի (մասունքների) նույնականացման անհնարինության դեպքում այն տեղեկատվությունը, որը կարող է նպաստել դրա իրականացմանը, մասնավորապես մարմնի (մասունքների) հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվն ու վայրը, հետմահու հետազոտման ամբողջական տվյալները (տարիքը, կազմվածքը և այլն), հագուստը և անձնական իրերը, ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) լաբորատորիաներում ստացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նմուշներն ու պրոֆիլները ենթակա են արձանագրման և մուտքագրման Ռեեստր:

4. Չնույնականացված մարմինների (մասունքների) հուղարկավորումն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվությունն արձանագրվելուց և Ռեեստր մուտքագրվելուց հետո, երբ սպառվել են մարմինը (մասունքը) նույնականացնելու բոլոր հնարավորությունները:

5. Չնույնականացված մարմինների (մասունքների) հուղարկավորման դեպքում գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանում որպես չնույնականացված անձին առնչվող տեղեկատվություն նշվում են մահացած անձի սեռը, նրա մարմնի հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվն ու վայրը, մահվան պատճառը և մահվան վկայականի համարը: Նշված տեղեկատվությունը ներառվում է նաև Ռեեստրում:

6. Արտաշիրմում կատարելու անհրաժեշտություն դեպքում այն կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։