Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԸ

Հոդված 11. Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը

1. Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը (այսուհետ՝ Ռեեստր) ստեղծվում է անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների և պատճառների ուսումնասիրման, գտնվելու վայրի արդյունավետ և անհապաղ հետախուզման արդյունքով ստացված վերաբերելի բոլոր տեղեկությունների ու տվյալների՝ մեկ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կենտրոնացման, ինչպես նաև արդյունավետ հետախուզման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառման համար:

2. Ռեեստրը վարողը Լիազոր մարմինն է, որն ամբողջական ծավալով հասանելիություն ունի Ռեեստր մուտքագրված տեղեկություններին:

3. Լիազոր մարմինը Ռեեստրի վարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում վարչապետի աշխատակազմ:

4. Լիազոր մարմինն իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված Ռեեստրի ծրագրային ապահովմանը, տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի պահպանմանն ու պաշտպանությանը, պատասխանատու է դրա անխափան աշխատանքի, սահմանված կարգով դրան հասանելիություն տրամադրելու համար:

5. Ռեեստրում պարունակվող տվյալները հասանելի են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան դիմումի հիման վրա՝ անհայտ կորած անձի ընտանիքի անդամին՝ համապատասխան անհայտ կորած անձի մասով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին օրենքով ներկայացվող պահանջների պահպանմամբ:

6. Ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, Ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։