Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 3. Անհայտ կորած անձանց իրավունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Անհայտ կորած անձանց իրավունքները

1. Անհայտ կորած անձն ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված բոլոր իրավունքները, ինչպես նաև իր անհետացման հանգամանքների համակողմանի քննության և իր գտնվելու վայրը պարզելու իրավունք:

2. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ անհայտ կորած անձի պատշաճ և արդյունավետ հետախուզման համար:

3. Անհայտ կորած անձի իրավունքներն ու շահերը ենթակա են պաշտպանության մինչև սույն օրենքով նախատեսված կարգով նրա հետախուզման դադարեցման պահը կամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նրան մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։