Հոդված 4. Ընտանիքի անդամների՝ անհայտ կորած անձի ճակատագիրը և գտնվելու վայրն իմանալու և այլ իրավունքները
Հոդված 4. Ընտանիքի անդամների՝ անհայտ կորած անձի ճակատագիրը և գտնվելու վայրն իմանալու և այլ իրավունքները
1. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն ունեն անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունք:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրացվում են անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացնելու, նրա հետախուզման ընթացքի ու արդյունքների (անհետացման պատճառների և հանգամանքների, հայտնի դառնալու դեպքում՝ գտնվելու վայրի և այլն) վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու միջոցով՝ սույն օրենքով սահմանված կարգով:
3. Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր է այդ անձանց ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրել նրանց հետախուզման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:
4. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն իրենց նախաձեռնությամբ և անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են ներգրավվել վերջինիս անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նշված անձինք նաև կարող են համապատասխան մարմիններից ստանալ տեղեկատվություն անհայտ կորած անձի, այն երթուղու ու տարածքի վերաբերյալ, որտեղ անհրաժեշտ և նպատակահարմար է անցկացնել հետախուզումը, այլ տեղեկատվություն, որը կարող է նպաստել անհայտ կորած անձի արդյունավետ հետախուզմանը, բացի օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններից: