Հոդված 8. Լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 8. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմնին վերապահված են հետևյալ հիմնական լիազորությունները.
1) անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգում, հետախուզման շրջանակներում օրենքով սահմանված կարգով համագործակցություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, մարդասիրական առաքելությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
2) տեղեկատվության (ներառյալ անձնական տվյալների) ստացում և պետական մարմիններից ստացված տեղեկատվության հավաքում՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում.
3) անհայտ կորած անձի հետախուզում, նրա գտնվելու վայրի կամ նույնականացմանը նպաստող՝ ստացված տեղեկատվության և փաստերի հավաքում և ստուգում՝ ստուգված տեղեկատվության բոլոր աղբյուրներին համապատասխան հղումներով.
4) Լիազոր մարմնի, պետական մարմինների միջև այնպիսի տեղեկատվության փոխանակման կազմակերպում, որը կարող է նպաստել անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի արդյունավետ իրականացմանը.
5) պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ որոնողական խմբերի ստեղծում և դրանց աշխատանքի համակարգում.
6) հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ, նրանց անհայտ կորած անձանց հետախուզման ընթացքի ու դրա արդյունքների, անհայտ կորած անձանց նույնականացման, անհետացման հանգամանքների ու պատճառների քննության արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում՝ օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում.
7) անհայտ կորած անձանց հետախուզման կատարելագործմանն ուղղված միջոցների վերաբերյալ վերլուծական նյութերի ու առաջարկների, այդ թվում՝ ռազմավարական ու ծրագրային փաստաթղթերի նախապատրաստում և ներկայացում վարչապետին: