Գլուխ 3 · ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 9. Պետական մարմինների, համայնքի ղեկավարի կողմից Լիազոր մարմնին տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը
Հոդված 9. Պետական մարմինների, համայնքի ղեկավարի կողմից Լիազոր մարմնին տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը
1. Պետական մարմինները, համայնքի ղեկավարը պարտավոր են Լիազոր մարմնի հարցման հիման վրա սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ժամկետներում վերջինիս հաղորդել անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության բացակայության դեպքում՝ այն ստանալու համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:
2. Նախաքննության մարմիններն իրենց վարույթներում քննվող քրեական վարույթներով անհայտ կորած անձանց վերաբերյալ Լիազոր մարմնից գրավոր հարցում ստանալու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ օրենքով չարգելված տեղեկատվությունը փոխանցում են Լիազոր մարմնին: