Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-06-26։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 29 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 2021-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում կարող է (են) կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով մուծում, 25000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով մուծում, մինչև 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով մուծում:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 1 000-ապատիկի չափով կամավոր մուծում, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով մուծում:

4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը չգերազանցող գումար, 25000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 30000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 20000-ապատիկը չգերազանցող գումար:

(139-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ և 4-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ կմտնեն 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։