Հոդված 1014. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարելը
Հոդված 1014. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարելը
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական դեպքի վրա հասնելու հնարավորությունը, և ապահովագրական ռիսկի գոյությունը դադարել է ապահովագրական դեպքից տարբեր այլ հանգամանքների բերումով: Նման հանգամանքներ են, մասնավորապես`
1) ապահովագրված գույքի ոչնչանալն ապահովագրական դեպքի վրա հասնելուց տարբեր պատճառներով.
2) ձեռնարկատիրական ռիսկը կամ քաղաքացիական պատասխանատվության ռիսկն ապահովագրած անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությունը սահմանված կարգով դադարեցնելը:
2. Ապահովագրվողը (շահառուն) ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել ապահովագրության պայմանագրից, եթե հրաժարվելու պահին, սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքներով, ապահովագրական դեպքի վրա հասնելու հնարավորությունը չի վերացվել:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքներով ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարելիս ապահովագրողն իրավունք ունի ապահովագրական պարգևի մի մասի նկատմամբ` այն ժամանակին համամասնորեն, որի ընթացքում գործել է ապահովագրությունը:
Ապահովագրվողի (շահառուի) կողմից ապահովագրական պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում ապահովագրողին վճարված ապահովագրական պարգևը չի վերադարձվում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: